Երևանի քաղաքապետարանի առաջարկը քաղաքի բարեկարգման և հարմարավետ քաղաքային միջավայրի ստեղծման համատեղ նախագծերի վերաբերյալ
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է շահագրգիռ ընկերություններին, ֆինանսական հաստատություններին և կազմակերպություններին՝ համատեղ մասնակցելու քաղաքի բարեկարգման, հարմարավետ քաղաքային միջավայրի ստեղծման և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախագծերի իրականացմանը։ Քաղաքապետարանն առաջարկում է դիտարկել ընկերությունների և գործարար-հաստատությունների գովազդային և PR-բյուջեի հնարավորությունը՝ նշված ուղղություններով։ Որպես փոխհատուցում՝ քաղաքապետարանը պատրաստ է տրամադրել արտաքին գովազդ տեղադրելու համարժեք պայմաններ։
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Առարկա
- Քաղաքի բարեկարգման և հարմարավետ քաղաքային միջավայրի ստեղծման համատեղ նախագծեր
- Ինչպես մասնակցել
- Շահագրգիռ կազմակերպությունները և ընկերությունները հրավիրվում են Երևանի քաղաքապետարանի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչություն (a.gk@yerevan.am)՝ քննարկելու վերոնշյալ նախաձեռնությունները։