Հայտարարություն «Ձմեռ-Գարուն» մարզամշակութային միջոցառումների գարնանային փուլի անցկացման մասին
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը տեղեկացնում է, որ մարտի 10-ից մինչև ապրիլի 10-ը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների հրապարակներում, բակային տարածքների խաղահրապարակներում և մարզադահլիճներում կանցկացվի «Ձմեռ-Գարուն» մարզամշակութային միջոցառումների գարնանային փուլը։ Նույն ժամանակահատվածում, քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության հետ համատեղ կազմված ծրագրով, բոլոր վարչական շրջաններում կանցկացվեն մարզական միջոցառումներ՝ 6 մարզաձևերից։
Քաղաքային միջոցառում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 10 մարտ 2011
- Վայր
- մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների հրապարակներում, բակային տարածքների խաղահրապարակներում և մարզադահլիճներում (Նոր Նորք՝ 106,143 դպրոցների մարզադահլիճներ, Բաղյան փ. 1-ին նրբանցքի մարզադաշտ, Դավթաշեն 1-ին թաղամասի բակային մարզադաշտ, Կենտրոն՝ թ. 42 դպրոցի մարզադահլիճ և հարակից մարզադաշտ, Ազատության հրապարակ, Խորենացու 47 հասցեի բակային բազմաֆունկցիոնալ մարզադաշտ, Մալաթիա-Սեբաստիա՝ թ. 162 դպրոցի մարզադահլիճ, Ա-3 թաղամասի բազմաֆունկցիոնալ մարզադաշտ)
- Առարկա
- «Ձմեռ-Գարուն» մարզամշակութային միջոցառումների գարնանային փուլը
- Վերջնաժամկետ
- 10 ապրիլ 2011