Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր
Ապրիլի 18-ին, որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանը և <<ԻԿՕՄՕՍ/Հայաստան>> հասարակական կազմակերպությունը կազմակերպում են <<Ժառանգությունը և ջուրը>> խորագրով պաստառների ցուցահանդես։ Միջոցառումների շրջանակներում կանցկացվեն նաև մաքրման աշխատանքներ Էրեբունի, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերի տարածքներում։ Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին։
Քաղաքային միջոցառում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 16 ապրիլ 2011, 12:00
- Վայր
- <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարան
- Առարկա
- <<Ժառանգությունը և ջուրը>> թեմատիկ պաստառների ցուցահանդես