Հետաքրքրվածության արտահայտման հայտ (ՀԱՀ)
ՀՀ կառավարությունը դիմել է Ասիական զարգացման բանկին (ԱԶԲ) Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի համար քաղաքային երկու ավտոճանապարհային հանգույցների շինարարական աշխատանքների մանրամասն նախագծման, կառավարման և վերահսկման համար խորհրդատվական ծառայություններ ապահովելու խնդրանքով: Երևանի քաղաքապետարանը (ԵՔ) հանդիսանում է իրականացնող մարմինը և գործում է, որպես Գործատու: ԵՔ-ը կվարձի խորհրդատվական ընկերություն ԱԶԲ-ի Խորհրդատուների օգտագործման ուղեցույցների համաձայն: Խորհրդատվական կազմակերպությունը կմշակի և կիրականացնի աշխատանքների մանրամասն ինժեներական նախագծում, մրցութային փաստաթղթերի պատրաստման աջակցություն, անվտանգության ապահովման փաստաթղթերի մշակում, կապալառուների հետ կնքված պայմանագրային աշխատանքների կառավարում, շինարարական աշխատանքների վերահսկում, աշխատանքների ընդունում և ճանապարհային անվտանգության աուդիտ: Աշխատանքները ներառում են 4,8 կմ ճանապարհահատվածի շինարարություն և լայնեցում մինչև առնվազն 4 գծանի ճանապարհի: Հետաքրքրվածության արտահայտման հայտերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 25, 2011թ.:
Միջոցառումը
- Վայր
- Երևան քաղաքի արևմտյան շրջանցիկ երկու ճանապարհահատվածների
- Առարկա
- Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների նախագծում, շինարարության կառավարում և վերահսկում
- Ինչպես մասնակցել
- մեկ բնօրինակ և մեկ պատճեն, և պետք է ներկայացվի կնքված ծրարով, որի վրա պետք է նշված լինի կազմակերպության անունը և հասցեն, ինչպես նաև պետք է նշագրված լինի <>
- Վերջնաժամկետ
- 25 օգոստոս 2011
- Իրավական հիմք
- ՀՀ կառավարությունը (այսուհետ` կառավարություն)