ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ
2012 թվականի փետրվարի 27-ին, ժամը 17:00-ին, Երևանի քաղաքապետարանի հինգերորդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենա համատեղ նիստ։ Նիստի օրակարգում են՝ օրակարգի նախագծի հաստատում, <<Բրենդ Այգի>> նախագծ-առաջարկին կարծիք տալու հարցը, ՀՀ պետական նոր խորհրդանիշներին վերաբերող առաջարկությանը կարծիք տալու հարցը, Նոյի աշտարակի կառուցման վերաբերյալ առաջարկությանը կարծիք տալու հարցը, Դերենիկ Դեմիրճյանի արձանի տեղադրման վայրի ընտրության վերաբերյալ առաջարկությանը կարծիք տալու հարցը, ինչպես նաև <<Երևան Մոսկվա քաղաքների գործադիր իշխանության մարմինների միջև 2012-2014թթ. կնքվելիք համագործակցության ծրագիր>> նախագծին կարծիք տալու հարցը։
Ավագանու նիստ
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 27 փետրվար 2012, 17:00
- Վայր
- Երևանի քաղաքապետարանի հինգերորդ հարկի բրիֆինգների դահլիճում
- Առարկա
- Օրակարգի նախագծի հաստատում: <<ՓիԱր-ի Զարգացման Կենտրոն>> հանրային կապերի հ/կ-ի կողմից ներկայացված <<Բրենդ Այգի>> նախագծ-առաջարկ` տպագրված և թվայնացված տարբերակներով առաջարկությանը կարծիք տալու մասին: ՀՀ պետական նոր խորհրդանիշների` զինանշանի, դրոշի և օրհներգի վերաբերյալ առաջարկությանը կարծիք տալու մասին: Նոյի աշտարակի կառուցման վերաբերյալ առաջարկությանը կարծիք տալու մասին: Դերենիկ Դեմիրճյանի արձանի տեղադրման վայրի ընտրության վերաբերյալ առաջարկությանը կարծիք տալու մասին: <<Երևան Մոսկվա քաղաքների գործադիր իշխանության մարմինների միջև 2012-2014թթ. կնքվելիք համագործակցության ծրագիր>> նախագծին կարծիք տալու մասին: