<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընդունում է <<Պատանի հնագետ>> դպրոցի դասընթացի մասնակցության հայտեր
<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանը հայտարարում է <<Պատանի հնագետ>> դպրոցի 1-ին դասընթացի և պեղումների գործաշրջանի մեկնարկի մասին: Դասընթացը նախատեսված է միջին և բարձր դասարանների աշակերտների համար և ներառում է տեսական (3 շաբաթ, շաբաթական 2 դաս) և գործնական պեղումներ: Դասընթացի նպատակն է աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում և նպաստել հնագիտական ժառանգության պահպանմանը: Դիմումներն ընդունվում են մինչև 2012թ. ապրիլի 30-ը:
Հրապարակում
Միջոցառումը
- Վայր
- ք. Երևան, Էրեբունի փող. 38
- Առարկա
- <<Պատանի հնագետ>> դպրոցի 1-ին դասընթացի և պեղումների գործաշրջան
- Ինչպես մասնակցել
- Դիմումն ընդունվում է անձամբ (ք. Երևան, Էրեբունի փող. 38) կամ erebunimuseum@gmail.com էլ. փոստով: Դիմումի ձևաչափը տեղադրված է արգելոց-թանգարանի վեբ-կայքում` www.erebuni.am
- Վերջնաժամկետ
- 30 ապրիլ 2012