Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հայտարարություն ներկայացվող նյութերի վերաբերյալ

ՀՀ վարչապետի 02.03.2012թ. հ. 194-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը նյութեր ներկայացնելու նպատակով, Երևանի քաղաքապետարանը դիմում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր <<Գապբնակշին>>, <<Նարեկգրադ>>, <<Գրադինվեստ>>, <<Վիզկոն>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և անհատ ձեռներեց Գագիկ Պապոյանի հետ կնքված` պետության և հասարակության կարիքների համար վերցված գույքի իրացման և փոխհատուցման պայմանագրեր ունեցող անձանցից պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք են բերել գույքային իրավունք, ներկայացնելու իրենց եւ իրացված տարածքների բնակիչների միջև կնքված պայմանագրերը <<Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՀՈԱԿ` մինչեւ ս/թ. ապրիլի 25-ը, ք. Երևան, Փ. Բուզանդի 1/3, 5-րդ հարկ 501 սենյակ, հեռախոս` (+37410)56-36-01:

Հրապարակում

Միջոցառումը

Վայր
ք. Երևան, Փ. Բուզանդի 1/3, 5-րդ հարկ 501 սենյակ
Առարկա
նյութեր ներկայացնելու նպատակով, Երևանի քաղաքապետարանը դիմում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր <<Գապբնակշին>>, <<Նարեկգրադ>>, <<Գրադինվեստ>>, <<Վիզկոն>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և անհատ ձեռներեց Գագիկ Պապոյանի հետ կնքված` պետության և հասարակության կարիքների համար վերցված գույքի իրացման և փոխհատուցման պայմանագրեր ունեցող անձանցից պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք են բերել գույքային իրավունք
Ինչպես մասնակցել
ներկայացնելու իրենց եւ իրացված տարածքների բնակիչների միջև կնքված պայմանագրերը
Վերջնաժամկետ
25 ապրիլ 2012
Իրավական հիմք
ՀՀ վարչապետի 02.03.2012թ. հ. 194-Ա որոշում