Հոկտեմբերի 16-ին մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանը և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը համատեղ կազմակերպում են «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնը»։ Մարաթոնի անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 07:00-ից մինչև 13:30-ը, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը։
Երթևեկության սահմանափակում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 16 հոկտեմբեր 2016, 07:00 – 13:30
- Վայր
- Հանրապետության, Ստ. Շահումյանի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պռոշյան փողոցները, Հրազդանի կիրճի մինչև Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը, Հաղթանակի կամուրջը, Աթենքի, Արգիշտի, Բեյրութի, Վ. Սարգսյանի փողոցները, Աբովյան փողոցից մինչև Պուշկինի փողոց, Սախարովի հրապարակից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածները
- Առարկա
- «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնի» անցկացում