Մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը՝ Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոց, Շահումյան հրապարակ, Բաղրամյան պողոտա, Պռոշյան փողոց, Մոսկովյան փողոց, Կորյուն փողոց, Տերյան փողոց, Սարալանջի փողոց
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը։ Այդ կապակցությամբ, արարողակարգային միջոցառումների և պատվիրակությունների ժամանման պատճառով, ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի որոշ փողոցներում։ Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված ժամանակավոր դժվարությունների համար։
Երթևեկության սահմանափակում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 14 հոկտեմբեր 2016
- Վայր
- Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոց, Շահումյան հրապարակ, Բաղրամյան պողոտա, Պռոշյան փողոց, Մոսկովյան փողոց, Կորյուն փողոց, Տերյան փողոց, Սարալանջի փողոց
- Առարկա
- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջան