Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկումների հրավեր՝ Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է շահագրգիռ անձանց մասնակցելու Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկումներին։ Առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացվել մինչև 2016 թվականի նոյեմբերի 17-ը՝ էլեկտրոնային եղանակով կամ գրավոր։ Հանրային բաց լսումները տեղի կունենան նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում։

Հանրային քննարկում

Միջոցառումը

Ամսաթիվ
21 նոյեմբեր 2016, 15:00
Վայր
Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճ, Արգիշտի փողոցի հ.1
Առարկա
Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի նախագիծ
Ինչպես մասնակցել
Առաջարկություններն ու դիտողությունները կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան։ Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2016 թվականի նոյեմբերի 18-ը ներառյալ՝ ներկայացնել դիմում։
Վերջնաժամկետ
17 նոյեմբեր 2016