Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Էրնստ էնդ Յանգ» ՓԲ ընկերության Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի նախնական գնահատման հայտի և փորձաքննության նախնական փուլի վերաբերյալ հանրային քննարկումների մասին։ Քննարկումները տեղի կունենան 2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի 7-րդ հարկի նիստերի դահլիճում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում և Կոմիտասի 29 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 19 դեկտեմբեր 2016, 15:00
- Վայր
- Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի 7-րդ հարկում գտնվող նիստերի դահլիճ, Փ. Բուզանդի 1/3
- Առարկա
- «Էրնստ էնդ Յանգ» ՓԲ ընկերության Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի նախնական գնահատման հայտի և փորձաքննության նախնական փուլ
- Իրավական հիմք
- ՀՀ օրենքի Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշման հավելվածի