Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

«Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 25-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ կլինեն

Տեղեկացվում է, որ 2016թ. դեկտեմբերի 25-ին, ժամը 09:45-ից 11:00-ն, «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացման նպատակով փակ կլինեն Երևանի կենտրոնի մի շարք փողոցներ և հրապարակներ: Սահմանափակումը վերաբերում է Հանրապետության, Շահումյանի և Սախարովի հրապարակներին, ինչպես նաև Վ. Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին և Աբովյան փողոցներին:

Երթևեկության սահմանափակում

Միջոցառումը

Ամսաթիվ
25 դեկտեմբեր 2016, 09:45 – 11:00
Վայր
Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակներ, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին, Աբովյան փողոցներ
Առարկա
«Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացում