Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Երևանում Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզական կառույցի իրականացման նպատակով ճարտարապետական հայեցակարգի բաց հրապարակային մրցույթ

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է բաց հրապարակային մրցույթ՝ Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզական կառույցի ճարտարապետական հայեցակարգի համար։ Մրցույթի նպատակն է ընտրել լավագույն և նպատակահարմար լուծումները, որոնք կբավարարեն մրցույթի պահանջներին։ Ընտրված առաջարկների հիման վրա կձևավորվի տեխնիկական առաջադրանք՝ կառույցի երկրորդ փուլի նախագծային աշխատանքների մրցույթի համար։

Հանրային քննարկում

Միջոցառումը

Ամսաթիվ
30 դեկտեմբեր 2021
Վայր
Ծիծեռնակաբերդի բարձունքի ստորոտում, Հրազդանի ձորում գտնվող մարզական գոտու «Հրազդան» մարզադաշտին հարակից՝ հյուսիս-արևմտյան հատվածում
Առարկա
Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզական կառույցի ճարտարապետական հայեցակարգի բաց հրապարակային մրցույթ