Հանրային քննարկման հրավեր Ավան վարչական շրջանի Աճառյան փողոց 39/22, 39/23, 39/24, 39/25 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման վերաբերյալ
Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ավան Պրոջեքթ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Աճառյան փողոցի 39/22, 39/23, 39/24, 39/25 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման նախագծի վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրությունը կարող է ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 5 օգոստոս 2026, 11:00
- Վայր
- Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայր (ք.Երևան, Խուդյակովի 222)
- Առարկա
- Բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում; ՀՀ կառավարության 28.12.23 N 2343-Ն որոշում