Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր Արշակունյաց պողոտա հ. 4/1

Ծանուցում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա հ. 4/1 հասցեում գտնվող պատմամշակութային շենքերի (Երևանի բերդի զորանոցային համալիր) հիմնանորոգման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսման մասին: Լսումները կազմակերպվում են «ԷՌ ԷՆ ԷՍ ԱՐՇ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտի հիման վրա: Միջոցառումը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 18-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում:

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
18 օգոստոս 2026, 11:00
Վայր
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայր (ք.Երևան, Վ․ Տերյան փ. 44)
Առարկա
Արշակունյաց պողոտա հ. 4/1 հասցեում գոյություն ունեցող պատմամշակութային շենքերի (Երևանի բերդի զորանոցային համալիր) հիմնանորոգման նախատեսվող գործունեություն
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
Իրավական հիմք
ՀՕ-110-Ն; ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում; ՀՀ կառավարության 28.12.23 N 2343-Ն որոշում