Հանրային քննարկման հրավեր Ավան վարչական շրջան
Ծանուցում Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի մի քանի հասցեներում բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսման մասին: Միջոցառումը կայանալու է 2026թ. օգոստոսի 13-ին ժամը 11:00-ին Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում: Շահագրգիռ անձինք կարող են ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկությունները լսումների ժամանակ կամ գրավոր տարբերակով 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 13 օգոստոս 2026, 11:00
- Վայր
- Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայր (ք.Երևան, Խուդյակովի 222)
- Առարկա
- Աճառյան փողոց 39/22, 39/23, 39/24, 39/25 հասցեներում բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
- Իրավական հիմք
- 21.06.2014 Հ0-110-Ն; 03.05.23 ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում; 28.12.23 N 2343-Ն