Հանրային քննարկման հրավեր Կենտրոն վարչական շրջան
Ծանուցում Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցի հ. 7 հասցեում գտնվող բնակելի և առևտրագործարարական շենքերի հարկերի ավելացման և վերակառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսման մասին: Միջոցառումը կայանալու է 2026թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 10:30-ին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում: Շահագրգիռ անձինք կարող են ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկությունները լսումների ժամանակ կամ գրավոր տարբերակով 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 31 օգոստոս 2026, 10:30
- Վայր
- Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայր (ք.Երևան, Վ․ Տերյան փ. 44)
- Առարկա
- Արամի փողոց 7 շենք, 3 բնակելի տուն և Արամի փողոց հ. 7 առևտրագործարարական շենք հասցեներում գտնվող շենքերի հարկերի ավելացման և վերակառուցման նախատեսվող գործունեություն
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
- Իրավական հիմք
- 21.06.2014 Հ0-110-Ն; 03.05.23 ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում; 28.12.23 N 2343-Ն