Հայտարարություն՝ Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական պաշտպանության խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական պաշտպանության խորհրդի կազմի համալրման գործընթաց: Հետաքրքրված միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև անհատ փորձագետները կարող են դիմել մինչև 2026 թվականի հուլիսի 17-ը: Դիմումները կարող են ներկայացվել թե՛ գրավոր, թե՛ էլեկտրոնային տարբերակով:
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Վայր
- Երևանի քաղաքապետարան
- Առարկա
- Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական պաշտպանության խորհրդի կազմում ընդգրկվելու հայտերի ընդունում
- Ինչպես մասնակցել
- Դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետարան՝ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ լրացնելով համապատասխան ձևաչափը և այն ուղարկելով children.social@yerevan.am էլ. հասցեին:
- Վերջնաժամկետ
- 17 հուլիս 2026
- Իրավական հիմք
- Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ.46-Ն որոշում