Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան

2026 թվականի սեպտեմբերի 30-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա Արման Հովհաննիսյանի կողմից ներկայացված Ք. Քըրքորյան փողոցի հ. 29/5 հասցեում երկու բազմաբնակարան շենքերի կառուցման նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության առաջին հանրային լսումը: Շահագրգիռ անձինք կարող են ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ լսման ժամանակ կամ գրավոր՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում: Լիազորված անձ է նշանակվել բնապահպանության վարչության մասնագետ Էլլադա Արամյանը:

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
30 սեպտեմբեր 2026, 11:00
Վայր
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայր (ք.Երևան, Սեբաստիայի փ. 32)
Առարկա
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ք. Քըրքորյան փողոցի հ. 29/5 շինություն հասցեում թվով 2 բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նախատեսվող գործունեություն
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
Իրավական հիմք
ՀՕ-110-Ն; ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում; ՀՀ կառավարության N 2343-Ն որոշում