Հանրային քննարկման հրավեր Նորք-Մարաշ վարչական շրջանում
Ծանուցում Նորք-Մարաշ վարչական շրջանի Ա. Արմենակյան փողոց 1-ին անցուղի հ. 32/4 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության առաջին հանրային լսման մասին: Լսումները կայանալու են 2026թ. սեպտեմբերի 4-ին, ժամը 10:00-ին վարչական շրջանի ղեկավարի նստավայրում: Առաջարկությունները կարող են ներկայացվել բանավոր կամ գրավոր՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 4 սեպտեմբեր 2026, 10:00
- Վայր
- Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայր (ք.Երևան, Ա.Արմենակյան փ. 272)
- Առարկա
- Ա. Արմենակյան փողոց 1-ին անցուղի հ. 32/4 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում
- Ինչպես մասնակցել
- բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
- Իրավական հիմք
- ՀՕ-110-Ն; ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում; ՀՀ կառավարության N 2343-Ն որոշում