ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Երևան քաղաքի ավագանու նիստ գումարելու մասին
Սեպտեմբերի 8-ին, ժամը 10:00-ին, կայանալիք Երևան քաղաքի ավագանու նիստի օրակարգը ներառում է քաղաքի տարբեր հատվածներում փողոցների անվանակոչում և անվանափոխություն, հուշարձանների տեղադրում, գույքի օտարում և նվիրատվություն, ինչպես նաև շինարարական նախագծերի իրականացմանը նախնական համաձայնություն տալու հարցեր: Օրակարգում են նաև միջնաժամկետ ծախսերի ծրագրի հաստատումը, որոշումներում փոփոխություններ կատարելը, ընկերությունների լուծարումը և վարչական սահմանների սահմանումը:
Ավագանու նիստ
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 8 սեպտեմբեր 2026, մինչև 10:00
- Վայր
- Երևան քաղաքի
- Առարկա
- Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստը
- Իրավական հիմք
- «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի; ՀՕ-150-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում
Ամբողջական տեքստը
2026 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի՝ 2026 թվականի սեպտեմբերի 8-ին` ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստը:
ՕՐԱԿԱՐԳ
- Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի մարտի 15-ի N 744-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
- Երևան քաղաքում Արմենուհի Տիգրանյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
- Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցն անվանափոխելու մասին: (Չզեկուցվող)
- Երևան քաղաքում Հրաչուհի Ջինանյանի անվամբ պուրակ անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
- Երևան քաղաքում Գուրգեն Դալիբալթայանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
- Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին: (Չզեկուցվող)
- Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շահումյան փողոցի հ.2 հասցեում շինարարական թափոնների վերամշակման ջարդիչ կայանի կառուցման և բետոնհանգույցի վերազինման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
- Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Հ.Թևոսյան փողոցի հ.1/13 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
- Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա հ. 4/1 հասցեում գոյություն ունեցող պատմամշակութային շենքերի հիմնանորոգման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
- Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոց հ.7 շենք, հ.3 բնակելի տուն և Արամի փողոց հ.7 առևտրագործարարական շենք հասցեներում՝ «Հին Երևան» թաղամասի «52»-«57» և «G»-«J» առանցքներով պարփակված հատվածամասում գտնվող շենքերի հարկերի ավելացման և վերակառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
- Հանրապետության փողոցի հ.85 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
- Ծիծեռնակաբերդի խճուղի հ.2/7 հասցեում գտնվող՝ սեփականության իրավունքով «Հենակետշին» ՓԲ ընկերությանը պատկանող հողամասը Ծիծեռնակաբերդի խճուղի հ.2/7 հասցեին կից գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
- Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
- Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
- Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի h.463-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
- «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին: (Չզեկուցվող)
- Վասիլ Լևսկու հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
- Գույքի նվիրատվության մասին: (Չզեկուցվող)
- Երևան քաղաքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
- Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
- Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
- Երևանի վարչական շրջանների սահմանները սահմանելու մասին: (Չզեկուցվող)
- Ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
- Երևան համայնքի սեփականություն համարվող Անդրանիկի փողոց հ.121 շենքի հ.55` 54,26 քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
- Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
- Երևան քաղաքում փողոց անվանափոխելու մասին: (Չզեկուցվող)
- Երևան քաղաքում Ազատ Գասպարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
- Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին: (Զեկուցվող)
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ