Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հայտարարություն՝ գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին

ՀՀ օրենքի համաձայն՝ հողի հարկ և գույքահարկ վճարող անձինք ազատվում են իրենց պատկանող գույքի 2008թ. հունվարի 1-ին նախորդող ժամանակաշրջանների համար չվճարված հարկերից, տույժերից և տուգանքներից: Բացի այդ, 2008-2010թթ. համար գույքահարկի և հողի հարկի գումարները մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը վճարելու դեպքում ֆիզիկական անձինք կազատվեն նաև 2008-2010թթ. համար հաշվարկված տույժերի վճարումից: Քաղաքացիներին կոչ են անում օգտվել օրենքով սահմանված արտոնություններից: