Հայտարարություն ավտոբուսային երթուղիների մրցույթի մասին
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ՝ Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության համար։ Մրցույթը տեղի կունենա 2012 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 10։00-ին, Լենինգրադյան 16 հասցեում։ Հայտերի ընդունումը կդադարեցվի մրցույթի անցկացման օրվանից 5 աշխատանքային օր առաջ, այսինքն՝ 2012 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 18։00-ին։ Մանրամասների համար կարելի է զանգահարել 514198 հեռախոսահամարով։
Այլ
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 13 օգոստոս 2012, 10:00 – 18:00
- Վայր
- Լենինգրադյան 16
- Առարկա
- Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության լրացուցիչ մրցույթ
- Ինչպես մասնակցել
- Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարությունում (հասցեն՝ Արգիշտիի 1)
- Վերջնաժամկետ
- 13 օգոստոս 2012
- Իրավական հիմք
- ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշում