Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հայտարարություն Երևանի քաղաքապետարանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրումն սկսելու մասին

Համաձայն <<Զանգվածային լրատվության մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության հ. 333-Ն որոշման, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը սկսել է Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի ավագանու 2013թ. գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրումը: Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում՝ նշելով իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի տվյալները, լրագրողի տվյալները, լրատվամիջոցի անվանումը, էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենները, ինչպես նաև մեկ լուսանկար: Օտարերկրյա լրատվական միջոցների լրագրողների համար պահանջվում է նաև ՀՀ ԱԳՆ կողմից տրված վկայականի լուսապատճեն: Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, յուրաքանչյուր լրատվամիջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման օպերատոր: Դիմումները պետք է ներկայացվեն մինչև դեկտեմբերի 29-ը: