Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի և Կիևյան փողոց ուղղություններով

Մայրաքաղաքի Լենինգրադյան փողոց - Իսակովի պողոտա ճանապարհային հանգույցի շինարարությամբ պայմանավորված՝ փետրվարի 17-ից ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի և Կիևյան փողոց ուղղություններով։ Որպես այլընտրանք առաջարկվում է Լենինգրադյան, Շինարարների, Արզումանյան, Հալաբյան փողոցներ, այնուհետև դեպի Կիևյան փողոց կամ Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությունը։ Լրացուցիչ ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով՝ Շինարարների փողոցից դեպի Հալաբյան փողոց երթևեկությունն Արզումանյան փողոցում կկազմակերպվի միակողմանի։Թ․18 և 46 միկրոավտոբուսային, ինչպես նաև թ․28 ավտոբուսային երթուղիներն այս հատվածը ժամանակավորապես կանցնեն Հալաբյան, Էստոնական, այնուհետև Շինարարների փողոցներով։Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը։

Երթևեկության սահմանափակում

Միջոցառումը

Ամսաթիվ
17 փետրվար 2013
Վայր
Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի և Կիևյան փողոց ուղղություններով
Առարկա
Մայրաքաղաքի Լենինգրադյան փողոց - Իսակովի պողոտա ճանապարհային հանգույցի շինարարություն