Հայտարարություն՝ համաքաղաքային շաբաթօրյակի մասին
Երևանի քաղաքապետարանը մարտի 23-ին և 24-ին կազմակերպում է համաքաղաքային շաբաթօրյակ՝ մայրաքաղաքի փողոցներում, բակային տարածքներում, այգիներում և պուրակներում, հրապարակներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Քաղաքապետարանը կոչ է անում բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, պետական և հասարակական կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին, համատիրություններին՝ ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին։
Քաղաքային միջոցառում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 23 մարտ 2013
- Վայր
- Երևան
- Առարկա
- սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ