Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Երևանի կենդանաբանական այգին ազդարարում է հերթական տարեշրջանի բացումը

Մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին բացում է իր հերթական տարեշրջանը՝ երեխաների համար մուտքն անվճար է։ Այցելուներին սպասվում են թատերական և երաժշտական միջոցառումներ, բացօթյա տեղեկատվական ցուցադրություն կենդանիների կերակրմանը մասնակցելու և մասնագետներին հարցեր ուղղելու հնարավորությամբ, ինչպես նաև մրցույթներ և վիկտորինաներ երեխաների համար։ Մայիսի 1-ին նաև <<Հաղթանակ>> զբոսայգին կբացի իր տարեշրջանը՝ մինչև 10 տարեկան երեխաները 10:00-ից 13:00-ը կարուսելներից և ատրակցիոններից կօգտվեն անվճար։ Երեկոյան կկայանա համերգային ծրագիր՝ հայկական էստրադայի ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ օրը կեզրափակի հրավառությամբ։ Երևանյան մյուս այգիներում կլինեն փողային նվագախմբերի կատարումներ։

Քաղաքային միջոցառում

Միջոցառումը

Ամսաթիվ
1 մայիս 2013, 11:00 – 23:59
Վայր
Երևանի կենդանաբանական այգի
Առարկա
հերթական տարեշրջանի բացումը
Ինչպես մասնակցել
մասնակիցը կդառնան կենդանատեսակների կերակրմանը. իրենց հարցերը կուղղեն մասնագետներին, երեխաներն այգու տարբեր հատվածներում կմասնակցեն տարաբնույթ մրցույթների ու վիկտորինաների, որոնց մրցանակակիրները կստանան նվերներ