Մրցույթ Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը հայտարարում են մրցույթ՝ Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար։ Մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1)։ Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2013 թվականի հունիսի 14-ը։
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 17 հունիս 2013, 10:00 – 14:00
- Վայր
- Երևանի քաղաքապետարանի շենք (Արգիշտի 1)
- Առարկա
- Մրցույթ Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար
- Ինչպես մասնակցել
- Փաստաթղթերն ընդունվում են Երևանի համապատասխան վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ընդհանուր բաժիններում և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում ամեն օր՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը՝ 9.00-ից 18.00-ն (ընդմիջում՝ 13.00 – 14.00), բացի շաբաթ և կիրակի օրերից։
- Վերջնաժամկետ
- 14 հունիս 2013
- Իրավական հիմք
- Երևանի քաղաքապետի 2011 թվականի մարտի 22-ի N 899-Ն որոշում