Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ։ Մրցույթի նպատակն է ընտրել լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք կնպաստեն հրապարակի արդիականացմանն ու հարմարեցմանը քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում գործող անհատ ճարտարապետները, ստեղծագործական խմբերը և արվեստանոցները։ Մրցութային աշխատանքների սկիզբը 2013 թվականի մայիսի 29-ն է, ավարտը՝ օգոստոսի 29-ը։ Լավագույն երեք աշխատանքները կպարգևատրվեն 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակներով՝ համապատասխանաբար 1 մլն դրամով։ Խրախուսական մրցանակներով կպարգևատրվեն ևս երեք աշխատանքներ՝ յուրաքանչյուրը 500 հազար դրամով։

Այլ

Միջոցառումը

Ամսաթիվ
29 մայիս 2013, մինչև 17:00
Վայր
Երևան, Հանրապետության հր. Կառավարության տուն 3, առաջին հարկ – Ճարտարապետության թանգարան
Առարկա
Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ
Ինչպես մասնակցել
ներկայացվում են ոչ ուշ, քան 2013 թվականի օգոստոսի 29-ը, մինչև ժամը 17.00-ն
Վերջնաժամկետ
29 օգոստոս 2013