Հայտարարություն Երևան քաղաքի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստի մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 14-ի <<Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին>> N1 արձանագրությունը, <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի և Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 102-րդ կետի համապատասխան ՝ 2013 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 11.00-ին, Երևանի ավագանու նստավայրում՝ Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտիի 1), 5-րդ հարկի դահլիճում տեղի կունենա Երևանի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը` հետևյալ օրակարգով՝ 1. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում։2. Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր։ 3. Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների կազմավորում։4. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում։5. Երևանի ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում։
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 8 հունիս 2013, 11:00
- Վայր
- Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտիի 1), 5-րդ հարկի դահլիճում
- Առարկա
- Երևանի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը
- Իրավական հիմք
- ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի; Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 102-րդ կետի