Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է ճարտարապետական բաց մրցույթ Երևան քաղաքի հրապարակների հայեցակարգային նախագծի համար

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ՝ Երևան քաղաքի հրապարակների հայեցակարգային նախագծի համար։ Մրցույթի նպատակն է ընտրել լավագույն քաղաքաշինական, ճարտարապետական և դիզայներական լուծումներ՝ ուղղված հրապարակների ամբողջականացմանը, արժեվորմանը, բարենպաստ միջավայրի ստեղծմանը, արդի պահանջներին հարմարեցմանը և տրանսպորտային հոսքերի կարգավորմանը։ Մրցույթին կարող են մասնակցել անհատ ճարտարապետներ, դիզայներներ, քանդակագործներ, ստեղծագործական խմբեր և արվեստանոցներ։

Հանրային քննարկում

Միջոցառումը

Ամսաթիվ
10 հունիս 2013, 09:00 – 17:00
Վայր
Երևանի քաղաքապետարան, Արգիշտիի փողոց N1
Առարկա
Երևան քաղաքի հրապարակների հայեցակարգային նախագիծ
Ինչպես մասնակցել
Մրցութային առաջարկությունները ներկայացվում են տպագիր և էլեկտրոնային ձևաչափով՝ համառոտ բացատրագրով և գրաֆիկական մասով։
Վերջնաժամկետ
15 նոյեմբեր 2013