Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հայտարարություն՝ Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման հանձնաժողովի կազմում ընդգրկվելու մասին

3722-Ա

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդգրկվելու Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի կազմում։ Դիմումները պետք է ներկայացնել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 19-ը, ժամը 18:00-ն։

Հանրային քննարկում

Միջոցառումը

Առարկա
Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկում
Ինչպես մասնակցել
Դիմումները ներկայացնել Երևանի քաղաքապետարան, Արգիշտիի 1 հասցեով։ Ֆիզիկական անձինք դիմումին կցում են անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձինք` կազմակերպության գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճենը` նշելով ներկայացուցչի անձնագրային տվյալները։
Վերջնաժամկետ
19 սեպտեմբեր 2013