Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հայտարարություն հողամասերի աճուրդի մասին

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է բնակելի և հասարակական կառուցապատման համար համայնքային սեփականություն համարվող հողամասերի աճուրդ: Աճուրդը վերաբերում է Նոր Նորք, Շենգավիթ, Աջափնյակ և Ավան վարչական շրջաններում գտնվող հողամասերին, որոնց մեկնարկային գները տատանվում են 1քմ-ի համար 6000-14000 դրամի սահմաններում: Մասնակցության կարգը և մանրամասները կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի անցագրային սենյակում կամ պաշտոնական կայքում:

Այլ

Միջոցառումը

Վայր
Արգիշտիի 1
Առարկա
հողամասերի դասական աճուրդ
Ինչպես մասնակցել
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի կազմակերպան և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի անցագրային սենյակում , Արգիշտիի 1, առաջին հարկ, մուտքն աշտարակի կողմից: Աճուրդով օտարվող հողամասերի վերաբերյալ հրապարակային ծանուցման մանրամասն տվյալները տեղադրված են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Աճուրդին մասնակցել ցանկացողները հրավիրվում են Երևանի քաղաքապետարան Արգիշտիի 1 հասցեով, մուտքն աշտարակի կողմից, 2-րդ հարկ: