Հրապարակային հայտարարություն
Հայտարարություն Երևանի Ավան վարչական շրջանի կողմից հասարակական կազմակերպությունների, իրավաբանական անձանց միությունների, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ներկայացուցիչներին և համապատասխան մասնագետներին՝ մասնակցելու խորհրդակցական խորհրդի աշխատանքներին՝ դրանց կազմում ընդգրկվելու միջոցով։ Դիմումները պետք է ներկայացվեն մինչև 2013 թվականի սեպտեմբերի 28-ը ներառյալ՝ ք. Երևան, Ավան, Խուդյակովի 222 հասցեով։ Մանրամասները կարելի է պարզել՝ ծանոթանալով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 34-Ն որոշմանը կամ զանգահարելով նշված հեռախոսահամարներով։
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 23 սեպտեմբեր 2013
- Վայր
- ք. Երևան, Ավան, Խուդյակովի 222
- Առարկա
- խորհրդակցական խորհուրդների կազմավորման և գործունեության կարգը, լիազորությունները
- Ինչպես մասնակցել
- դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 28 ը ներառյալ
- Վերջնաժամկետ
- 28 սեպտեմբեր 2013
- Իրավական հիմք
- ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում