Հրապարակային հայտարարություն՝ խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ
Համաձայն Երևանի քաղաքապետին կից գործող խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգի՝ ձևավորվում է համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհուրդը։ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բնակիչներին և շահագրգիռ անձանց՝ մասնակցելու խորհրդի աշխատանքներին՝ դրա կազմում ընդգրկվելու միջոցով։ Դիմումները պետք է ներկայացվեն մինչև 2013 թվականի հոկտեմբերի 1-ը՝ նշված հասցեում, անհրաժեշտ փաստաթղթերի կից ներկայացմամբ։ Մանրամասները կարելի է պարզել՝ ծանոթանալով համապատասխան որոշմանը կամ զանգահարելով նշված հեռախոսահամարով։
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 26 սեպտեմբեր 2013
- Վայր
- ք. Երևան, Արգիշտիի փող. 1, Երևանի քաղաքապետարանի վարչական շենք
- Առարկա
- համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհուրդը
- Ինչպես մասնակցել
- մինչև 2013 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ՝ հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Արգիշտիի փող. 1, Երևանի քաղաքապետարանի վարչական շենք, ընդ որում՝ ա) ֆիզիկական անձինք դիմումին կից ներկայացնում են անձնագրի պատճենը, բ) իրավաբանական անձինք՝ իրավաբանական անձի գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճենը և, եթե Խորհրդի կազմում ցանկանում է ընդգրկվել իրավաբանական անձի գործադիր մարմինը (տնօրենը, գործադիր տնօրենը, գլխավոր տնօրենը և այլն), ապա անհրաժեշտ է ներկայացնել վերջինիս անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի այլ աշխատակցի դեպքում՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը
- Վերջնաժամկետ
- 1 հոկտեմբեր 2013
- Իրավական հիմք
- Հ. 46-Ն