Հրապարակային հայտարարություն՝ երիտասարդության հարցերի խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ
Համաձայն Երևանի քաղաքապետին կից գործող երիտասարդության հարցերի խորհրդի ձևավորման և գործունեության կարգի՝ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի բնակիչներին և այլ շահագրգիռ անձանց մասնակցել խորհրդի աշխատանքներին՝ դրա կազմում ընդգրկվելու միջոցով։ Դիմումները պետք է ներկայացվեն մինչև 2013 թվականի հոկտեմբերի 4-ը ներառյալ՝ ք. Երևան, Արգիշտիի փող. 1, Երևանի քաղաքապետարանի վարչական շենք։ Ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձինք՝ իրավաբանական անձի գրանցման վկայականի պատճենը և, ըստ անհրաժեշտության, լիազորագիր։ Մանրամասները կարելի է պարզել Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 46-Ն որոշումից կամ զանգահարել (010) 514-174 հեռախոսահամարով։
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Վայր
- ք. Երևան, Արգիշտիի փող. 1, Երևանի քաղաքապետարանի վարչական շենք
- Առարկա
- Երիտասարդության հարցերի Խորհուրդը
- Ինչպես մասնակցել
- դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2013 թվականի հոկտեմբերի 4-ը ներառյալ
- Վերջնաժամկետ
- 4 հոկտեմբեր 2013
- Իրավական հիմք
- Հ. 46-Ն