Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի ավագանու գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում
ՀՀ օրենքի և կառավարության որոշման համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը սկսել է Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի ավագանու 2014թ. գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրումը։ Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում՝ նշելով իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի տվյալները, լրագրողի տվյալները, լրատվության միջոցի անվանումը, էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները և մեկ լուսանկար։ Օտարերկրյա լրատվական միջոցների լրագրողների համար պահանջվում է նաև ՀՀ ԱԳՆ վկայականի լուսապատճեն։ Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ դիմումները պետք է ներկայացվեն մինչև դեկտեմբերի 28-ը։
Հրապարակում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 2 դեկտեմբեր 2013
- Վայր
- Երևանի քաղաքապետարան
- Առարկա
- Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի ավագանու 2014թ. գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրումը
- Ինչպես մասնակցել
- Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն` ա. լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, նրա ազգանունը, անունը, հայրանունը /եթե հայրանունը նշված է անձնագրում/ և բնակության վայրը /հասցեն/.բ. հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը /եթե հայրանունը նշված է անձնագրում/.գ. լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի կամ միջոցների անվանումը /անվանումները/.դ. լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները /եթե այդպիսիք առկա են և մեկ լուսանկար /3x4 չափի/. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև ՀՀ-ում լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև ՀՀ-ում լրագրողի հավատարմագրման` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի`պետական մարմնում հավատարմագրման համար ՀՀ հավատարմագրում չի պահանջվում, եթե ՀՀ տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը: Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում` տվյալ ժամկետով: Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր: Ուշացումով` ս/թ. դեկտեմբերի 28-ից հետո ներկայացվելիք դիմումներին ընթացք չի տրվի:
- Վերջնաժամկետ
- 28 դեկտեմբեր 2013
- Իրավական հիմք
- <<Զանգվածային լրատվության մասին>> ՀՀ օրենք; ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 3-ի հ. 333-Ն որոշում