Հետաքրքրված կողմերի ներգրավման ծրագիր (ՀԿՆԾ)
Երևանի քաղաքապետարանը և ՀՀ ֆինանսների նախարարությունը դիմել են բանկին՝ Երևանի մետրոյի ներդրումային ծրագրի ֆինանսավորման խնդրանքով։ Մետրոյի ամբողջ համակարգն ունի բարեկարգման կարիք։ Ներկա ծրագիրն ապահովում է ընդհանուր ներդրումային ծրագրի երկու փուլերից մեկը։ Առաջին փուլը պետք է ընդգրկի Առաջնահերթ ներդրումային ծրագիրը (ԱՆԾ), այն է՝ շարժակազմի վերանորոգում, մաշված ուղեգծի և էլեկտրամատակարարման բաղկացուցիչ որոշ մասերի վերանորոգում, տեխնիկական գնացքի ձեռք բերում և պոմպային կայանների վերափոխում։ Երկրորդ փուլը կներառի ուղեգծի բարելավումը և մետրոյի թունելներում ջրի ներհոսքի հիմնախնդիրների կարգավորումը։
Հրապարակում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 23 դեկտեմբեր 2009
- Առարկա
- Երևանի մետրոպոլիտենի ներդրումային ծրագիր