Հայտարարություն Երևանի սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններին կից հասարակական հիմունքներով գործող <<Սոցիալական աջակցության խորհուրդների>> կազմում ընդգրկվելու վերաբերյալ
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 18.09.2006թ. հ. 153-Ն հրամանով հաստատված <<Սոցիալական աջակցության խորհուրդների>> օրինակելի կանոնադրության 4-րդ գլխի 12-րդ, 13-րդ ենթակետերի` Երևան քաղաքում գործող ոչ առևտրային այն կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն ընդգրկվելու Երևանի ՍԾՏԲ-ներին կից հասարակական հիմունքներով գործող <<Սոցիալական աջակցության խորհուրդների>> կազմերում, կարող են հայտ ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչություն:
Այլ
Միջոցառումը
- Առարկա
- <<Սոցիալական աջակցության խորհուրդների>> կազմում ընդգրկվելու վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- հայտ ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչություն
- Իրավական հիմք
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 18.09.2006թ. հ. 153-Ն հրամանով հաստատված <<Սոցիալական աջակցության խորհուրդների>> օրինակելի կանոնադրության 4-րդ գլխի 12-րդ, 13-րդ ենթակետեր