Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒ Ղ Ե Ր Ձ

Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեի նախագիծը կազմվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, հավաստիությունն ու հստակությունը։ Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեն կանխատեսվում է՝ եկամուտների գծով – 55,796,447.9 հազ. դրամ, ծախսերի գծով - 58,296,447.9 հազ. դրամ, դեֆիցիտը ( պակասուրդը) – 2,500,000.0 հազ. դրամ։