«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի 2-րդ փուլի հայտերի ընդունման ժամկետը երկարեցվել է մինչև սեպտեմբերի 16-ը
«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում կիրականացվեն աշխատանքներ՝ ուղղված բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը։ Մասնավորապես, նախատեսվում է տանիքներում արևային ֆոտոէլեկտրական համակարգերի տեղադրում, մուտքերում էներգախնայող լուսավորության համակարգերի անցկացում, ինչպես նաև բակային լուսավորության լուսատուների փոխարինում։ Բացի այդ, էներգախնայող լուսատուներ կտրամադրվեն բազմաբնակարան շենքերի անապահով ընտանիքներին։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել դիմում-հայտը և պարտավորագիրը մինչև սեպտեմբերի 16-ը՝ ժամը 16:00-ն։
Հրապարակում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 2 սեպտեմբեր 2019, մինչև 16:00
- Վայր
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչություն
- Առարկա
- «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի 2-րդ փուլ
- Ինչպես մասնակցել
- լրացնել ու հաստատել դիմում-հայտը և պարտավորագիրը
- Վերջնաժամկետ
- 16 սեպտեմբեր 2019