«Էրեբունի-Երևան 2799» ծրագրով պայմանավորված` հոկտեմբերի 14-ին առանձին փողոցներում փակ կամ սահմանափակ կլինի տրանսպորտային երթևեկությունը
Հոկտեմբերի 14-ին, «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների ծրագրով պայմանավորված, Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի կամ կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը։ Սահմանափակումները կգործեն տարբեր ժամանակահատվածներում, որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի նաև բակային ելքերից։ Հեծանվավազքի և վազքարշավի անցկացման նպատակով նույնպես կլինեն երթևեկության սահմանափակումներ։ Հասարակական տրանսպորտը կաշխատի շրջանցիկ ճանապարհներով։
Երթևեկության սահմանափակում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 14 հոկտեմբեր 2017, 08:00 – 24:00
- Վայր
- Էրեբունի փողոցում՝ Ազատամարտիկների - Էրեբունի փողոցների խաչմերուկից մինչև Էրեբունի հրապարակն ընկած հատվածում
- Առարկա
- «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների ծրագրով պայմանավորված՝ երթևեկության սահմանափակում