Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներին, որոնք կկայանան 2020 թվականի նոյեմբերի 12-ից 26-ը։ Մասնակիցները կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել մինչև 2020 թվականի նոյեմբերի 26-ը՝ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով։ Հանրային բաց լսումները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում։ Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020 թվականի նոյեմբերի 25-ը ներկայացնել դիմում։

Հանրային քննարկում

Միջոցառումը

Ամսաթիվ
26 նոյեմբեր 2020, 15:00 – 15:00 հաջորդ օրը
Վայր
Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում
Առարկա
Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
Ինչպես մասնակցել
դիմում
Վերջնաժամկետ
25 նոյեմբեր 2020