Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Երևանի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներ՝ տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի սահմանման, ինչպես նաև արտոնությունների մասին

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Երևան համայնքում տեղական տուրքերի և վճարների 2021 թվականի դրույքաչափերը սահմանելու, ինչպես նաև 2021 թվականի տեղական վճարի և տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի հանրային քննարկումներին։ Քննարկումները կանցկացվեն 2020 թվականի նոյեմբերի 12-ից 26-ը։ Հանրային բաց լսումները տեղի կունենան նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում։

Հանրային քննարկում

Միջոցառումը

Ամսաթիվ
26 նոյեմբեր 2020, 15:00
Վայր
Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճ
Առարկա
«Երևան համայնքում տեղական տուրքերի 2021 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևան համայնքում տեղական վճարների 2021 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «2021 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին», «2021 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծեր
Ինչպես մասնակցել
Առաջարկություններն ու դիտողությունները կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am, www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (ekamut@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան։ Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020 թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ ներկայացնել դիմում։
Վերջնաժամկետ
26 նոյեմբեր 2020