«Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը
Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերի ընդունման ժամկետը երկարացվել է մինչև փետրվարի 5-ը։ Մրցույթին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ոլորտային կազմակերպություններն ու անհատները։ Լավագույն աշխատանքը ներկայացնող կազմակերպությունը կամ անհատը կարժանանա 2 միլիոն դրամ մրցանակի։
Քաղաքային միջոցառում
Միջոցառումը
- Առարկա
- «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթ
- Ինչպես մասնակցել
- Հայտերն ընդունվում են ք.Երևան, 0015, Արգիշտիի 1 հասցեում, Երևանի քաղաքապետարան կամ logo2800@yerevan.am էլեկտրոնային հասցեով։
- Վերջնաժամկետ
- 5 փետրվար 2018