Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում փակ են լինելու մի շարք փողոցներ
Հոկտեմբերի 21-ին, Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության, «Երևանի մարաթոն» վազքի մրցույթի և փողային նվագախմբերի շքերթի անցկացման կապակցությամբ, կլինեն փակ փողոցներ և սահմանափակումներ։ Միջոցառումները տեղի կունենան տարբեր ժամերին՝ առավոտյան 07:00-ից մինչև երեկոյան 24:00-ն, իսկ որոշ փողոցներ կփակվեն մինչև 15:00-ն։ Անհարմարությունների համար հայցվում է ներողամտություն։
Երթևեկության սահմանափակում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 21 հոկտեմբեր 2018, 07:00 – 24:00
- Վայր
- Հանրապետության հրապարակի տարածքում և Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքիյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի–Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցներում և Շահումյանի հրապարակի տարածքում
- Առարկա
- Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների, «Երևանի մարաթոն» վազքի մրցույթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, փողային նվագախմբերի շքերթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար