Երևանի քաղաքապետարանը և ՀՀ Մշակույթի նախարարությունը հայտարարում են Համո Սահյանի հուշարձանի բաց մրցույթ
Համո Սահյանի հուշարձան-կոթողի նախագծի բաց մրցույթի պայմաններն են։ Հուշարձանը պետք է մարմնավորի բանաստեղծի կերպարը և արտահայտի նրա հայրենասիրական արժեքները։ Հուշարձանը տեղադրվելու է Օղակաձև զբոսայգու 5–րդ հատվածում։ Մրցութային հանձնաժողովին ներկայացվող պարտադիր նյութերն են՝ տարածքի գլխավոր հատակագիծը, ճարտարապետական փռվածքները, հուշարձանի մանրակերտը և բացատրագիրը։ Լավագույն գործն իրականացվում է։ Մրցութային առաջարկությունները ներկայացվում են մինչև 2016թ. ապրիլի 20-ը Երևանի քաղաքապետարան՝ Արգիշտի փողոց N 1, 1–ին հարկ հասցեով։