Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ անձանց՝ հասարակական հիմունքներով ընդգրկվելու Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կազմում

Հայտարարություն է Երևանի քաղաքապետին կից գործող Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կազմում համայնքի բնակիչների՝ հասարակական հիմունքներով ընդգրկվելու վերաբերյալ։ Խորհրդի նպատակն է ապահովել տեղական ինքնակառավարմանը բնակիչների, հասարակական կազմակերպությունների մասնակցությունը, հանրային վերահսկողությունը և սոցիալական աջակցության տրամադրումը։ Դիմումները պետք է ներկայացվեն մինչև 2025 թվականի հուլիսի 9-ը՝ Երևանի քաղաքապետարան՝ անձնագրի պատճենով։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 011-514-192 կամ գրել fin.budget@yerevan.am։

Հրապարակում

Միջոցառումը

Վայր
ք. Երևան, Արգիշտիի փող. 1, Երևանի քաղաքապետարանի վարչական շենք
Առարկա
Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհուրդ
Ինչպես մասնակցել
հասարակական հիմունքներով ընդգրկվելու... դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս.թ. հուլիսի 09-ը ներառյալ հետևյալ հասցեով` ք. Երևան, Արգիշտիի փող. 1, Երևանի քաղաքապետարանի վարչական շենք (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից), դիմումին կից ներկայացնել անձնագրի պատճենը
Վերջնաժամկետ
9 հուլիս 2025
Իրավական հիմք
Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 46-Ն որոշման կարգի 4-րդ կետ