«Բացահայտենք Երևանը. հայացք քաղաքի անցյալին և ներկային» զբոսաշրջային էլեկտրոնային գրքի շնորհանդեսը
2016 թվականի հունիսի 2-ին, ժամը 13:00-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա «Բացահայտենք Երևանը. հայացք քաղաքի անցյալին և ներկային» զբոսաշրջային էլեկտրոնային գրքի շնորհանդեսը։ Գիրքը մուլտիմեդիա հարթակի վրա ստեղծված շարքի արդեն երկրորդ ինտերակտիվ գիրքն է, որը հնարավորություն կտա ընթերցողներին Երևանի մասին տեղեկատվություն ստանալ միանգամից 7 լեզվով։ Էլեկտրոնային գրքում առաջարկվում է նաև քաղաքային վեց շրջագայությունների ու զբոսանքների մեկօրյա փաթեթ, ինչը գիրքը դարձնում է զբոսաշրջային ինտերակտիվ ուղեցույց։
Քաղաքային միջոցառում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 2 հունիս 2016, 13:00
- Վայր
- քաղաքապետարանում
- Առարկա
- «Բացահայտենք Երևանը. հայացք քաղաքի անցյալին և ներկային» զբոսաշրջային էլեկտրոնային գիրք