Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կազմում ներգրավվելու մասին

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի բնակիչներին և այլ շահագրգիռ անձանց՝ մասնակցելու Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի աշխատանքներին՝ դրա կազմում ընդգրկվելու միջոցով։ Դիմումները պետք է ներկայացնել մինչև 2018 թվականի նոյեմբերի 12-ը ներառյալ՝ ք. Երևան, Արգիշտիի փող. 1 հասցեով։ Ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձինք՝ գրանցման վկայականի պատճենը և լիազորագիր՝ այլ աշխատակցի դեպքում։

Հանրային քննարկում

Միջոցառումը

Ամսաթիվ
7 նոյեմբեր 2018, 09:00 – 18:00
Վայր
ք. Երևան, Արգիշտիի փող. 1, Երևանի քաղաքապետարանի վարչական շենք
Առարկա
Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կազմում ընդգրկվելու հրավեր
Ինչպես մասնակցել
Դիմումներ ներկայացնելով
Վերջնաժամկետ
12 նոյեմբեր 2018
Իրավական հիմք
Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 46-Ն որոշում